Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 17-ը հուլիսի. Հայկական բանակը կործանում է հայկական բալետը (տեսանյութ)

Լոզանում եւ Սանկտ Պետերբուրգի փառատոններին «Դոն Քիշոտ» պարած պատանիները երկու-երեք տարուց պետք է համալրեն հայկական բանակի շարքերը եւ գոնե երկու տարի մոռանան պարելու մասին։ Ահա ինչու նրանք ուզում են հեռանալ Հայաստանից։

1998-ի հուլիսի 17-ին Ռոբերտ Քոչարյանը կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տանը հանդիպում են հայ մտավորականներին։ Հանդիպումից հետո Քոչարյանն ասում է, որ ինքը նախկինում մշակույթի խնդիրներով ակտիվ չի զբաղվել։ 1999-ի հուլիսի 17-ին վարչապետ Վազգեն Սարգսյանը Միխայիլ Կասյանովի հրավերով մեկնում է Մոսկվա։Մոսկովյան լրատվամիջոցները Վազգեն Սարգսյանի այս այցը գնահատել են, որպես Ռոբերտ Քոչարյանի որոշ տեսակետներին հակակշռող քայլ։

Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները չեն պատրաստվում բողոքարկել մի շարք մեղադրյալներին վերագրվող հանցանքների հանդեպ քրեական գործերի կարճելու մասին զինդատախազության որոշումը։ Սակայն նրանք այդ որոշումը համարում են խայտառակություն։ Նրանք հանդես են գալիս հայտարարությամբ, որտեղ 27-ի գործը համարում են բացահայտված եւ նշում, որ մի շարք մեղադրյալներին վերագրվող հանցանքների հանդեպ քրեական գործերի կարճումով զինդատախազությունը քաղարկում է բացահայտումը։ Նրանք նաեւ ուզում են իմանալ, որ եթե այս մեղադրյալների դեմ ցուցմունքներն ստացվել են բռնությամբ, ովքե՞ր են բռնություն կիրառողները։ 2000-ի հուլիսի 17-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքում են Փափազյան փողոցում փողոցային առեւտուր անելու իրավունքից զրկվածները։Իր հրամանով քաղաքապետն արգելել է փողոցային առեւտուրը։ «Մենք սովամահ կլինենք»,-ասում են նախկին առեւտրականները 2000 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեն թերակատարվել է, եկամուտների մասով հավաքագրվել է պլանավորվածի 36 տոկոսը։ 2000 թվականի այս օրը Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը լսում էր կառավարության պարզաբանումը՝ թերակատարվել է հարկերի հավաքագրումը, աշխատավարձերը վճարվել են 31 տոկոսով։  

2000 թվականի այս օրը նախնական արդյունքներով Գորիսի քաղաքապետ է ընտրվում Ազգային Ժողովի պատգամավոր Սուրեն Խաչատրյանի կողմնակիցը՝ Նելսոն Զաքարյանը։ Ընտրությունների ընթացքում քաղաքում ոչ մի կրակոց չի հնչում։   2000 թվականի այս օրը Միջազգային Կարմիր Խաչի օգնությամբ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում 6 ռազմագերու։Նրանցի մի քանիսը մեկ ամիս առաջ հրաժարվել էին վերադառնալ այն մտավախությամբ, որ իրենց կդատեն դավաճանության մեղադրանքով։ Եվս 5-ը հենց նույն մտավախության պատճառով դեռ հրաժարվում են վերադառնալ Հայրենիք։ Ի դեպ, գերիների մեծ մասին Հայաստանի միջոցով Ադրբեջանին էր վերադարձնում Ղարաբաղը։    

2006-ի այս օրը տեղեկանալով, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում է անդամկցել Հանրապետականին, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կտրուկ դեմ է արտահայտվում դրան։ Ըստ պարոն Մանուկյանի, պաշտպանության նախարարն իրավունք չունի զբաղվելու ներքաղաքականությամբ։ «Ես կընդունեի, եթե նա հիմա հրաժարական տար նախարարի պաշտոնից եւ ասեր, որ մտնում է Հանրապետական կուսակցություն, ազնիվ ընտրությունների արդյունքում մեծամասնություն կազմում խորհրդարանում եւ հետո կրկին դառնում նախարար կամ վարչապետ»,-ասում է Վազգեն Մանուկյանը:  

2009-ի այս օրերին հրազդանցիները մեծ գոհունակությամբ են խոսում քաղաքում թափառող շների դեմ տարվող պայքարի մասին։ Սակայն քաղաքապետարանն ըստ նրանց պայքարի հետ կապ չունի։ Պարզապես այն օրից, ինչ Հրազդանի ՋԵԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության մրցույթը շահեցին չինացիները, որոնք քաղաքում արդեն մոտ 300 հոգի են, քափառող շների քանակը կտրուկ ընկավ։ Շունը նրանց խոհանոցի կարեւոր բաղադրամասն է։

Հայոց Համազգային շարժամ 2010-ի հուլիսի 17-ի համագումարին մասնակցում են ՀԱԿ շարժման մյուս քաղաքական ուժերը։ Շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի թաքցնում, որ ՀՀՇ-ում ներկուսակցական խնդիրներ կան, որոնք կապված են կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանի եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի անվան հետ։