Հայաստանի հավաքականի մրցակից Հունաստանը նոր մարզիչ կունենա
Աջակցիր «Ա1+»-ինՀունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վանգելիս Գրամենոսը հավաքականի գլխավոր մարզիչ Անգելոս Անաստասիադիսին տեղեկացրել է, որ նա այլեւս չի կարող ղեկավարել ազգային թիմը: Այդ մասին հայտնում է alphapatras-ը:
Կողմերը հանդիպել են անցած երկուշաբթի, սակայն այդպես էլ համաձայնության չեն եկել պայմանագրի չեղարկման հարցում: Ըստ աղբյուրի՝ գլխավոր մարզչի հետ միասին պաշտոնանկ կլինեն նաեւ նրա օգնականները եւ հավաքականի գլխավոր տնօրեն Անգելոս Բասինասը:
Նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում տեղի լրատվամիջոցները հիմնականում նշում են ԱԵԿ-ի գլխավոր մարզիչ Մարինոս Ուզունիդիսի եւ Եվրոպայի 2004թ չեմպիոն Տրայանոս Դելասի անունները: Հնարավոր է, որ ֆեդերացիան մարզիչ հրավիրի արտերկրից:
Հիշեցնենք, որ Հունաստանի հավաքականը Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված է Եվրո-2020-ի ընտրական նույն խմբում: Այս տարի թիմերի միջեւ Աթենքում կայացած առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել են մեր ֆուտբոլիստները:
Ի դեպ, այդ հանդիպումից հետո հույների ավագ Սոկրատիսը հայտարարել էր, որ թիմում արմանատական փոփոխություններ կատարելու ժամանակն է, հակառակ դեպքում ինքն այլեւս իմաստ չի տեսնում հավաքականում խաղալու: