Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Համբարձումյան
A A
Քաղաքականություն

Մասիսի նախկին քաղաքապետի գործը քննվի գրավոր ընթացակարգով

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործը Վճռաբեկ դատարանը կքննի գրավոր ընթացակարգով։ Դատարանը որոշել է վարույթ ընդունել թե դատախազության, եւ թե պաշտպանական կողմի ներկայացրած բողոքները։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Այս գործով Վճռաբեկ դատարանի դատավորներից Հայկ Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Նա իր որոշումը պատճառաբանել էր նրանով, որ տվյալ գործի նախաքննության ընթացքում հանդիսացել է Քննչական կոմիտեի նախագահ, եւ գործի քննությունն իրականացվել է իր կողմից ղեկավարվող ստորաբաժանումների կողմից, ինչն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտորեն կարող է կասկած առաջացնել այս գործով իր անկողմնակալության մեջ։

Հիշեցնենք, որ Մասիսի նախկին քաղաքապետը մեղավոր էր ճանաչվել 2018 թվականի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու և խուլիգանության համար։ Նա դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերաքննիչ դատարանն էլ փոխել էր Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը եւ գործն ուղարկել ստորադաս ատյան՝ նոր քննության։