Բացել լրահոսը Փակել լրահոսը
sevan
A A
Տնտեսություն

Սևանը հիվանդ է. օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով. Ն. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆբ-յան իր էջում գրել է.

«Այս պահին Սևանում ենք եւ Սևանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան ՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության:

Մեկ բան հստակ է. Սևանի հարցը ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով:

Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կքննարկենք ստեղծված արտակարգ իրավիճակն ու կփորձենք գտնել լուծումներ։ Լալահառաչ ելույթներով հարցեր չեն լուծվելու։ Գործ անել է պետք։
Սևանը հիվանդ է»,-գրել է նա, հրապարակելով լուսանկար ԱԺ պատգամավոր Սերգեյ  Բագրատյանի հետ: