Բացել լրահոսը Փակել լրահոսը
66789052_399006080738286_4077315284199800832_n (1)
A A
Հասարակություն

Ադրբեջանցի հաքերները «ֆիշինգի» նոր մեխանիզմ են կիրառում

Ադրբեջանական «Բաքու99» հաքերական խմբավորումը «ֆիշինգի» նոր մեխանիզմ է սկսել կիրառել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ծրագրավորող Սամվել Հայրապետյանը։

Նա նշում է,որ նոր մեխանիզմը Ֆեյսբուքի և Ինստագրամի օգտատերերին առաջարկում է իրենց էջերին տրամադրել կապույտ նշան, որը հիմնականում հայտնի կամ շատ հետևորդներ ունեցող մարդկանց իրական էջերը տարբերելու համար է։

Հաքերները առաջարկում են լրացնել հայտ, որից հետո էլ կստանան այդ նշանը։ Սակայն հայտը լրացնելուց հետո օգտատիրոջ էջը հայտնվում է նրանց ձեռքում։ Այնուհետև առաջարկում են տվյալ օգտատիրոջը գումար վճարել՝ էջը հետ վերադարձնելու համար, որից հետո ջնջում են օգտատիրոջ հաշիվը։

Սամվել Հայրապետյանը տեղեկացնում է, որ այս պահին առկա է 450-ից ավելի գողացված էջ, որոնք փորձում են հետ վերադարձնել։

Ծրագրավորողը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հաքերների լարած թակարդներին զոհ չգնալու համար էջերին հարկավոր է միացնել երկփուլային անվտանգության համակարգը, ինչի մասին բազմիցս զգուշացվել է հանրությանը։