Բացել լրահոսը Փակել լրահոսը
67121453_481168685787664_4561787333195595776_n
A A
Հասարակություն

Սեւանի հարցում նաեւ բնակլիմայական գործոն կա. նախարար (տեսանյութ)

Այսօրվա իրավիճակը նախկինում ոչ ճիշտ կառավարման արդյունք է նաեւ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Սեւանի շուրջ առաջացած խնդրի մասին, ասաց Շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը։ Նա նշեց, որ կա տեղեկանք 1967-72թթ. Սեւանի ծաղկման վերաբերյալ, այդ ժամանակ նույնպես ծաղկում եղել է։

Նրա խոսքով՝ իրենց մեղադրեցին, թե անցյալ տարի ինչո՞ւ գործողություններ չկատարեցին, երբ այդ նույն խնդիրն այն ժամանակ էլ կար։

Սակայն, նախարարի խոսքով, զուգահեռ գործողություններ կատարվել են, բայց իրենք կատարում են լճի ամբողջ տարածքի մաքրում։

Սեւանի հարցում, ըստ նախարարի, կա նաեւ բնակլիմայական գործոնը՝ ապրիլ-մայիսի քիչ տեղումները եւ քամիները, ինչի դեպքում ջուրը գոլորշիանում է։