Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նորագավիթում պիտբուլը բակ է մտել. փրկարարները քնեցրել են շանը

Հուլիսի 10-ին, ժամը 15:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 4-րդ փողոցի տներից մեկի բակ շուն է մտել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները քնեցրել են պիտբուլ ցեղատեսակի շանը: