Բացել լրահոսը Փակել լրահոսը
66626180_2224091064306678_6407018537549824000_n
A A
Հասարակություն

Վրաստանում վթարից տուժած երկու երեխաներն էլ գիտակից են

Հուլիսի 7-ին Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած 5 քաղաքացիներից 3-ը Շտապօգնության ծառայության մեքենայով Վրաստանից տեղափոխվել են Հայաստան:

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Նրանցից 2-ը՝ 12 և 16 տարեկան երեխաներ, տեղափոխվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մեկ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը` ծանր: 

Երկու երեխան էլ գիտակից են, այս պահին անցնում են համապատասխան զննություն: