Բացել լրահոսը Փակել լրահոսը
980924
A A
Հասարակություն

«Աչքիս դիմաց մարդիկ վառվում էին, դանդաղ մոխրանում». ողբերգական ավտովթարի ականատես. Առավոտ (տեսանյութ)

«Աղջիկը կախված էր մեջքով, ուզեցա հանեմ՝ չկարողացա, բոցը տվեց վրես…Փորձում էինք ամեն ինչ անել, որ դուրս բերեինք մարդկանց այրվող մեքենայից, բայց բոցը թույլ չտվեց: Ահավոր վիճակ էր, չեմ կարող ասել, թե «Գազել»-ում քանի հոգի կար:

 Օգնությունը ժամանակին հասավ, բայց դե էլ հնարավոր չէր ինչ-որ բան անել, հնարավոր չէր մոտենալ»,-Երեւան-Երասխավան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրից լրագրողներին այսպիսի տեղեկություններ փոխանցեց Արարատի բնակիչ Արթուր Նազարեթյանը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով վեց զոհ կա: Տղամարդն ասաց, որ մեքենայով է անցնելիս եղել, երբ տեսել է այրվող տրանսպորտային միջոցները. «Ուզում էի «Գազել»-ից կախված աղջկան օգնել, բայց չկարողացա…Կրակը թույլ չէր տալիս տեղաշարժվել:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով