Բացել լրահոսը Փակել լրահոսը
980930
A A
Հասարակություն

Արարատի մարզում տեղի ունեցած վթարի վայրում հայտնաբերվել է 6 այրված դի

Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դեպքի վայրի զննությամբ էլ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

 Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: