Բացել լրահոսը Փակել լրահոսը
65973759_2370779849829797_3296182993596448768_n
A A
Հասարակություն

Ողբերգական վթարի հետեւանքով վիրավորները 12-ն են․ Առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունից Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախնական տեղեկատվություն են տարածել:

Նախարարության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 
6-ը Արարատի բժշկական կենտրոն:

Կան զոհեր. ճշտվում է թիվը և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի  հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն