Բացել լրահոսը Փակել լրահոսը
detail_1ba5a3f15cd5949cb5faa94a26924613
A A
Հասարակություն

Կալիֆորնիայում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ Կալիֆորնիայի հարավում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ՝ 7,1 բալ ուժգնությամբ, հայտնում է РИА Новости։

Նշվում է, որ երկրաշարժի հետեւանքով մի քանի հոգի է տուժել։ Էպիկենտրոնը Լոս-Անջելեսից 193 կմ հեռավորության վրա է։   

Մի քանի շինություն վնասվել է, մոտ 2 000 մարդ մնացել է առանց հոսանքի։

Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում Կալիֆորնիայում սա երկրորդ երկրաշարժն է։