Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնին

Դրական, ընդգրկուն եւ գրավիչ քննարկումներ  պարոն Բոլթոնի  հետ,-այսպիսի գրառում է առել ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում։ Նա հրապարակել է  Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ լուսանկար՝ նշելով, որ  քննարկումը եղել  է  ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այս հարցում ԱՄՆ-ի՝  որպես ԵԱՀԿ   Մինսկի համանախագահող երկրի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին կարեւոր դերակատարության, երկկողմ հարաբերությունների եւ այլնի մասին։

Հիշեցնենք, որ Ջոն Բոլթոնը երեկ նշել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։