Բացել լրահոսը Փակել լրահոսը
1396071736,1279
A A
Հասարակություն

Դատավորի ներկայացրած հաղորդմանը ժպիտով եմ վերաբերում. Ալեքսանդր Սիրունյան

Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատվելուց հետո փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։

Սիրունյանի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ: Դատավոր Դավիթ Գրիգորյանն էլ հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալ-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ  մատնություն կատարելու  դեպքի առթիվ:

Այս առնչությամբ «Ա1+»-ը զրուցեց Ալեքսանդր Սիրունյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ ինքն ընդամենը մամուլից գիտի, որ գործ է հարուցված:

Նա ասաց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի հաղորդմանը ժպիտով է վերաբերվում, որովհետև զարմացած  է:

 «Երբ որ ֆեյսբուքում կա բառացի հետևյալ ստատուսը՝ «Նիկոլի գլո՞ւխն եք կորցրել, երկու միլիոն դոլարով ճիշտը  չեն վաճառում»: Կներեք, սա ո՞ւմ մասին է, ի՞նչի մասին է: Իսկ այդ մարդը գիտե՞ք՝ ինչ է գրել իր հաղորդման  մեջ։ Նա գրել է, որ՝ Սիրունյանն ինձ մեղարդում է երկու միլիոն դոլար կաշառք առնելու մեջ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը: