Բացել լրահոսը Փակել լրահոսը
hayastany-xist-bacasakan-ev-oc-n150084-1
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպումը հատուկ քննության առարկա չի կարող դառնալ. ԱԳՆ փոխնախարար

Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ նախօրեին կայացած հանդիպումը ՀՀ ԱԳՆ-ի կողմից դատապարտելի եւ հատուկ քննության առարկա չի կարող դառնալ: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողվի նիստի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

 Վերջինս հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ ԱԳՆ տեղյա՞կ է ՀՀ-ում ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս կայացած հանդիպման բովանդակության մասին,  քանի որ հաջորդ օրը եղավ նաեւ պաշտոնական պարզաբանում:

Պատգամավորը փորձեց հասկանալ, թե կառավարության, մասնավորապես՝ Արտաքին հարաբերությունների գերատեսչության համար խնդի՞ր է Մարտի մեկի ոճրագործության մեջ մեղադրվող անձի եւ մեր բարեկամ, դաշնակից երկրի դեսպանի երկժամյա հանդիպման  փաստը եւ բովանդակությունը, եւ ինչո՞ւ մինչեւ հիմա դեսպանը չի կանչվել նախարարություն՝ պարզաբանումների համար:

«Դիվանագիտական արարողակարգի եւ նորմերի շրջանակներում դեսպանը որեւիցե սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի եւ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Դիվանագիտական արարողակարգի առումով, նույնիսկ քննության մեջ գտնվող անձի առումով մենք առարկություն, հայտարարություն  չենք կարող անել»,-պարզաբանեց ԱԳ փոխնախարարը:

 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելեց, որ իր համար այդ հանդիպումը տարակուսելի է եւ ընդունելի չէ: