Երեք անընդմեջ հաղթանակ
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինայում ավարտին է մոտենում մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը:
Տղաների մրցաշարին հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Ավետիք Գրիգորյանը իր վերջին երեք պարտիաներում հաղթեց համախատասխանաբար պերուացի Խորխե Կորիին, չինացի Չաո Լիին, վենեսուելացի Էդուարդո Իտուրիսագային եւ վաստակելով 8 միավոր'16-րդ տեղից բարձրացավ 3-րդ հորիզոնական: Այսօր նա սպիտակներով կհանդիպի մրցաշարի առաջատար, բելառուսցի գրոսմայստեր Սերգեյ Ժիգալկոյի հետ, որը վաստակել է 9 միավոր:
Մեր շախմատիստուհի Աննա Հայրապետյանը արտություն կրեց վերջին երեք տուրերում եւ 6-րդ հորիզոնականից հայտնվեց 22-րդ տեղում: Նա իր ակտիվում ունի ընդամենը 5,5 միավոր եւ այլեւս չի կարող պայքարել մեդալների համար, քանի որ առաջին երեք տեղերը զբաղեցնող շախմատիստուհիները արդեն անհասանելի են (վերջին երկու տուրից առաջ նրանք Աննա Հայրապետյանին գերազանցում են 2,5 եւ ավելի միավորով):