9-րդ անգամ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկը» Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի նախավերջին' 27-րդ տուրում հաղթելով «Շիրակին»' 3:1, 9-րդ անգամ անընդմեջ նվաճեց հանրապետության չեմպիոնի կոչումը: Փյունիկցիները վաստակելով 62 միավոր' անհասանելի դարձան իրենց հետապնդող «Միկայից», որը զբաղեցրեց 2-րդ տեղը: Մրցանակային 3-րդ տեղը առաջին անգամ նվաճեց Երեւանի «Ուլիսը», որը սկզբունքային խաղում հաղթեց հենց իր գլխավոր մրցակցին' «Բանանցին»:
Այդպիսով, 2010 թ չեմպիոնների լիգայում Հայաստանը կրկին կներկայացնի «Փյունիկը», իսկ Եվրոպայի լիգայում' Աշտարակի «Միկան» ու «Ուլիսը»: Եվրոգավաթների 4-րդ մասնակիցը հայտնի կդառնա Հայաստանի 2010 թ գավաթի խաղարկության ավարտից հետո:
Բարձարագույն խումբը հրաժեշտ տվեց Երեւանի «Արարատը», որի տեղը հանդես կգա 1-ին խմբի հաղթող Դիլիջանի «Իմպուլսը»:
27-րդ տուր
«Շիրակ» - «Փյունիկ» 1:3
«Բանանց» - «Ուլիս» 2:3
«Գանձասար» - «Արարատ» 2:3
«Միկա» - «Կիլիկիա» 2:1
Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 27 62
2. Միկա 27 58
3. Ուլիս 27 50
4. Բանանց 27 43
5. Գանձասար 27 35
6. Շիրակ 27 23
7. Կիլիկիա 27 19
8. Արարատ 27 14