Բացել լրահոսը Փակել լրահոսը
0
A A
Հասարակություն

Քոչարյանի կողմնակիցներին պիցցաներ բաժանվեցին (տեսանյութ)

Մինչ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդակցական սենյակում է, դատարանի բակում շարունակվում են երկու ակցիաներ՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների եւ ընդդիմախոսների մասնակցությամբ։

Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին «Տաշիր»-ի պիցցաներ բաժանվեցին։

Ակցիաները լուսաբանող լրագրողները հիշեցին, որ ժամանակին գործարար Խաչատուր Սուքիասյանին մեղադրում էին Մարտի 1-ի ցույցերի ժամանակ ցուցարարներին  ջուր ու պիցցա մատակարարելու մեջ։ Դատավարության ժամանակ անգամ հարց էր տրվում գործով վկաներին այդ պիցցաների մասին։