Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, ...
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայից, մեր տղամարդկանց հավաքականը հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 1-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում կմասնակցի Challenge Trophy («Մարտահրավերի գավաթ») ավանդական մրցաշարին, որը շատ հաճախ անվանում են Եվրոպայի թույլ զարգացած երկրների (ինքնին, հանդբոլի առումով) առաջնություն:
Սույն մրցանակը երկու տարին մեկ վիճարկում են ամենացածր վարկանիշ ունեցող 8 երկրների ընտրանիները: Դրանք նախապես բաժանվել են երկու ենթախմբերի: Առաջինում, ինչպես եւ երկու տարի առաջ, հանդես կգան Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: 2-րդ խմբում ընդգրկվել են Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Մալթայի եւ Շոտլանդիայի հավաքականները, որոնք իրենց հարաբերությունները կպարզեն Մալթա կղզում: Խմբերում առաջին տեղերը գրաված թիմերը եզրափակիչ խաղում կվիճարկեն մրցանակը:
Հայաստանի հավաքականը (գլխավոր մարզիչ Արմեն Գեւորգյան) այսօր կհանդիպի դաշտի տերերի հետ, վաղը կմրցի Վրաստանի ընտրանու հետ, իսկ մրցաշարը կավարտի նոյեմբերի 1-ին' ադրբեջանցիների հետ մրցախաղով:
Նշենք, որ զույգ տարիներին նմանատիպ մրցաշար անցկացվում է կանանց հավաքականների համար: