Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.11-ը հունիսի.Գործին խառնվում է Լևոն Տեր-Պետրոսյանը,Վազգեն Սարգսյանը կիրառում է իր ձիու քայլը, ԱԺ ամբիոնը պաշարված է (տեսանյութ)

1997-ի հունիսի 11-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն Ազգային Ժողովում ներկայացնում էր զինապարտության մասին օրենքը ։ Ազգային Ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանն ուներ օրենքի իր նախագիծը, ըստ որի բուհերի ուսանողները պետք է զորակոչվեն ուսումն ավարտելուց հետո։ Վազգեն Սարգսյանն առաջարկում էր բանակ զորակոչել 18 տարին լրացած բացառապես բոլոր երիտասարդներին։ Վազգեն Սարգսյանը կիրառում է իր ձիու քայլը՝ Ազգային Ժողովին խնդրում է 5 րոպեանոց փակ նիստ, որի ժամանակ բանակի վիճակի մասին ներկայացնում է գաղտնի տվյալներ։ Գործին խառնվում է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն Ազգային Ժողով էր եկել ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հետ։ Նախագահը պաշտպանում է Վազգեն Սարգսյանին եւ առաջարկում նրա ներկայացրած օրենքը կիրառել 98 թվականից։ Ի վերջո 110 կողմով ընդունվում է Վազգեն Սարգսյանի նախագիծը։ 

1999-ի այս օրը Հայաստանի արտգործնախարարությունը տեղափոխվում է նոր շենք ։ Հյուրերին անձամբ է դիմավորում արտգործնախարար Օսկանյանը։

2002-ի այս օրը Ազգային Ժողովում արտակարգ իրադրություն է՝ ընդդիմությունը շրջափակել է խորհրդարանի ամբիոնը։ Ժամանակ առ ժամանակ իշխանությունն այն մոտենում է ամբիոնի մատույցներին, որպեսզի գրավի այն եւ տապալի ընդդիմության նախաձեռնած նախագահի պաշտոնանկության գործընթացը։ Խորհրդարանը կաթվածահար վիճակում է։  

2003-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանի նստավայրում ստորագրում են քաղաքական կոալիցիայի հուշագիր։ Քոչարյանի գնահատմամբ, երկրում առաջին անգամ դասական իմաստով խորհրդարանական կոալիցիա է ստեղծվում, որը պատասխանատվություն է ստանձնում նաեւ կառավարության ձեւավորման համար:

2009-ի հունիսի 11-ին Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում քաղաքապետ դարձած Գագիկ Բեգլարյանի երդմնակալության արարողությունը։ Ներկա էր քաղաքական եւ հոգեւոր ամբողջ վերնախավը։ Ավագանու ընտրությունների կեղծիքներով անցկացումը հավաքված մտավորականներից ոմանց առանձնապես չէր անհանգստացնում 2013-ի այս օրը քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առիթով երդվում է Տարոն Մարգարյանը։ Վերնախավը նույնն է։