Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որակազրկում 3 խաղով

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ «Միկայի»  բրազիլացի պաշտպան Ալեքսն որակազրկվել է 3 խաղով, իսկ ակումբը տուգանվել 140 հազար դրամով: Դա նշանակում է, որ նա բաց կթողնի առաջնության մնացած երկու հանդիպումները: «Ուլիսի» խաղացողներ Կարեն Մուրադյանն ու Արթուր Քոչարյանը որակազրկվել են համապատասխանաբար 2 եւ 1 խաղով, իսկ ակումբը ֆեդերացիային կվճարի 150 հազար տուգանք:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 26-րդ տուրի «Ուլիս» - «Միկա» հանդիպման 87-րդ րոպեին գլխավոր մրցավարը մեկը մյուսի ետեւից կարմիր քարտեր էր ցույց տվել այս երեք ֆուտբոլիստներին' Ալեքսին անվայել պահվածքի համար, Կարեն Մուրադյանին' մրցակցի հետ վիճաբանելու համար, Արթուր Քոչարյանին' անվայելուչ բառ օգտագործելու համար: