Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

LIVE. Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հայ-իտալական բիզնես ֆորումին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հայ-իտալական բիզնես ֆորումի, որը նվիրված է տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների և վերականգնման ոլորտների ենթակառուցվածքներին։

Միջոցառմանը մասնակցում է նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։

Ֆորումի ընթացքում դեսպանը ներկաներին ողջունեց հայերենով,  այնուհետև ընդգծեց, որ սա կարևոր հանդիպում է իտալացի բիզնես ներկայացուցիչների և Հայաստանի կառավարության միջև:

«Իսկապես Հայաստանը մեծ պոտենցիալ ունեցող երկիր է, իմ հայրենակիցները ժամանակին մի քիչ տարակուսում էին գա՞լ Հայաստան, սկսե՞լ  ինչ-որ բիզնես։ Եթե չունենայի այն հիացմունքը և այն վստահությունը այս երկրի նկատմամբ, ապա չէր կազմակերպվի այս միջոցառումը»,-վստահեցրեց դեսպան Վինչեցո Դել Մոնակոն։

Ֆորումը տևելու է երկու օր, երկրորդ օրը մասնակիցները կայցելեն Գյումրի, որտեղ  երկու մասնավոր հիմնադրամ՝ IDEA Foundation-ը և DEEM Communication-ը կներկայացնեն քաղաքին վերաբերող ծրագրերը, որոնք կարող են համագործակցության հեռանկար ունենալ իտալական ընկերությունների համար։

Նախատեսվում են հանդիպումներ Շիրակի մարզպետի և Գյումրիի քաղաքապետի հետ։