A
A
Երրորդ մրցանակային տեղում
Աջակցիր «Ա1+»-ինԷստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած շախմատի պատանեկան միջազգային մրցաշարում հաջող հանդես եկավ մեր հայրենակից Ռուբեն Հայրապետյանը: 14-ամյա պատանի շախմատիստը, որն ներկայացնում է տեղի «Արարատ» մարզական միությունը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը:
Ներկայումս նա մասնակցում է Էստոնիայի թիմային պատանեկան առաջնությանը: Ռուբեն Հայրապետյանը հանդիսանում է «Շախեւգարդե» թիմի ավագն ու առաջատարը: Ի դեպ, «Շախեւգարդե» շախմատային ակումբն ամենաակտիվներից մեկն է Էստոնիայում, որն ամեն ուրբաթ կազմակերպում է արագ շախմատի մրցաշարեր: