Բացել լրահոսը Փակել լրահոսը
komkus-634x445
A A
Պաշտոնական

Ձեռքներդ հեռու Հայաստանում գործող ռուսական ընկերություններից. ՀԿԿ հայտարարություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական ընկերությունների հանդեպ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ ցանկացած ֆինանսական դժվարությունների կամ պակասորդի դեպքում՝ իշխանությունները ցանկացած անհիմն պատրվակով հարձակվում են «Գազպրոմ Արմենիա»ի և այլ ռուսական ընկերությունների վրա։

      Ներկա պայմաններում հարց է առաջանում, արդյոք բարձրագույն ղեկավարությունը գիտակցում է երկրի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերների լրջությունը և պետական կառավարման համակարգում արևմուտքի դրածոների պայթունավտանգ գործունեության վնասակարությունը՝ ուղղված  հայ-ռուսական հարաբերությունները առավելագույնս խաթարելու ուղղությամբ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ դիվանագիտական դիվերսիա՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների դեմ, հունիսի 6ից 7ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ։ Նման քայլերն անթույլատրելի են և չեն բխում հայ ժողովրդի կենսական շահերից։ Կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ նման գործելաոճից և պետական կառավարման համակարգից հեռացնել այն մարդկանց, ովքեր իրենց կործանարար քաղաքականությամբ  հարված են հասցնում  հայ-ռուսական դարավոր բարեկամությանը։

Ձեռքներդ հեռու Հայաստանում գործող ռուսական ընկերություններից։

 

Հայաստանի կոմունիստական կուսակցություն