
A
A
Քոչարյանի գործով դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից։ Միջնորդությունը ներկայացրել էր մեղադրանքի կողմը՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ Ռշտունին նախկինում հայտարարել էր, որ համամիտ է Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով առաջին անգամ ազատ արձակած դատավորի` Ալեքսանդր Ազարյանի հետ:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու որոշման դեմ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը: