Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես  իրար միս ենք ուտում,եկեք հիմա այդպես մրցակցենք.Ռալֆ Յիրիկյան

Հասարակություն
armine ralf

 «Ժամանակն է ունենալ օրինակելի բարեգործական կազմակերպություններ, որոնք շատ ճիշտ՝ համաշխարհային ստանդարտներով,  կկազմակերպեն իրենց աշխատանքները, և մենք փորձում ենք լինել այդ կազմակերպություններից մեկը», - ասում է  «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը։ Երեկ մինչեւ ուշ գիշեր տեղի է ունեցել Օրրանի 14-րդ ամենամյա ընթրիքը։

Միջոցառման ընթացքում հանգանակված գումարը տրամադրվելու է «Օրրանի»՝ Երևանի և Վանաձորի կենտրոններին, որով հնարավոր կլինի հոգալ կենտրոն այցելող  շուրջ 100  միայնակ տարեցների և կարիքավոր 300 երեխաների՝ սննդի, կրթական, մշակութային և սոցիալական ծառայություններ մատուցելու հարցերը:

Տեւական ժամանակ «Օրրանի» հետ համագործակցող  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկաներին հորդորեց ակտիվորեն աջակցել կազմակերպությանը։

«Աճուրդը գումարի արժեքով չէ: Այստեղ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք դրա միջոցով հասնել այն աղքատ խավերին, այն երեխաներին, որոնք ինչ-որ ձևով հուսահատված են կյանքի հանդեպ  և ապագայի հանդեպ, մենք պիտի փորձենք փոփոխություն մտցնել իրենց կյանքում»,-ասաց նա։ 

Ապա ավելացրեց. «Մի օր ռեստորան գնալու փոխարեն ,այս անգամ նվիրաբերեք։
Ինչպես մեր ոլորտում ենք  իրար միս ուտում,եկեք հիմա այդպես մրցակցենք»։ 

Ռալֆ Յիրիկյանը 20 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին՝ շահառու երեխաների և ծերերի խնամքը պատշաճ կազմակերպելու համար: 
 

Դեռեւս պարզ չէ, ինչքան գումար  եւ խոստում է եղել այս ընթրիքի ժամանակ։