Տեղեկություն կա, որ Հովհաննես Հովհաննիսյանը ցանկանում է դառնալ ԵՊՀ ռեկտոր. Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեղեկություն կա, որ Հովհաննես Հովհաննիսյանը ցանկանում է դառնալ ռեկտոր. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի ելույթին։
Հովհաննես Հովհաննիսյանի ելույթը, թե Էդմոն Մարուքյանը ստահոդ լուրեր է տարածում կապված Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության հետ, Էդմոն Մարուքյանը ոչ միայն համամիտ չէ, այլև նշեց, որ ոչ թե ինքն է լուր տարածում, այլ պարզապես կիսվում է մամուլում արված հրապարակմամբ:
«Մենք ԵՊՀ-ի դիտորդը չենք, չենք եղել ու չենք էլ լինելու: Երբ որ ասում ենք, որ մի տեղ սխալ պրոցես է գնում, մենք բարձրաձայնում ենք դրա մասի: Ձեզ թվում է մենք պետք է դիտորդի դերում նստենք, դուք էլ այնտեղ ինչ ուզեք անե՞ք, չի լինելու այդպես: Ուղղակի ասում եմ, որ նման պրոցես կա, ոչ մի ստահոդ լուր չկա»,- նկատեց պատգամավորը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության տեղեկություններով, ԵՊՀ-ում խոսակցություններ կան, որ Հովհաննես Հովհաննիսյանը ցանկանում է դառնալ ԵՊՀ ռեկտոր: Մարուքյանը չբացառեց, որ իր տեղեկությունը հնարավոր է իրականությանը չհամապատասխանի:
«Ասում են, որ այդ մարդուն (Գեղամ Գևորգյան) ուզում են դարձնել ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո պարոն Հովհաննիսյանն է ցանկանում դառնալ ռեկտոր: Եթե ինչ-որ մեկը իշխանական պատգամավորներից կցանկանա դառնալ բուհի ռեկտոր, դա կլինի բոլորիս կողմից հռչակված սկզբունքի խախտում»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը: