Բացել լրահոսը Փակել լրահոսը
naxarari texakal nkar
A A
Տնտեսություն

Հյուսիս- Հարավ Աշտարակ- Ուջանը փակվել է կապալառուի կողմից չվճարելու պատճառով. նախարարի տեղակալ (տեսանյութ)

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Տրասպորտի կապի տեղեկատվական տեխնալոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն անդրադառնալով Հյուսիս- Հարավ Աշտարակ- Ուջան ճանապարհի հատվածը շինարարական ընկերության աշխատակիցների կողմից փակելուն, նշեց, որ բողոքի հիմնական առիթն այն է, որ  երկու երթակապալառուները չեն վճարվել  հիմնական կապալառույի կողմից: Նախարարը նշեց, որ հիմնական կապալառուն դա «Կորսան  Կորվեան» իսպանական  ընկերություն է, որը իրականացնում է Աշտարակից Թալին ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

«Երկարատև ժամանակ  է, ինչ աշխատանքները դադարեցված են: Կա անհամաձայնություն նախարարության և կազմակերպության միջև: Ես ուզում եմ նշել, որ բոլոր վճարումները ընկերությանը նախարարությունը իրականացրել է, սակայն «Կորսան Կորվեանը» ը չի վճարել իր ենթակապալառուներին»:

Բագրատ Բադալյանը նշեց, որ կազմակերպությունը ունի ֆինանսական խնդիրներ և գտնվում է սնանկացման գործընթացի  մեջ: Նշելով, որ ընկերության հետ անհամաձայնությունները հիմնականում կապված է ժամկետների երկարելու հետ:

Նախարարի տեղակալը նշեց որ կազմակերպության հետ կշարունակվեն բանակցությունները և եթե քննարկումների ընթացքում գան ընդհանուր համաձայնության կշարունակվի համագործակցությունը: