Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները հայտնվել են դատարանում (տեսանյութ)

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամները կդիմեն Եվրոպական դատարան, եթե դատարանը բավարարի Լիդիանի հայցը:

Լիդիան Արմենիա ընկերությունը  իր դեմ ուղղված զրպարտության հիմքով 8 հայց է ներկայացրել դատարան և պահանջել հերքում ու 1 միլիոն դրամ  վնասի փոխհատուցում:    Դատական հայցերն ուղղված են եղել քաղաքացիների, բնապահպանների դեմ։

Դատական հայցն ընդդեմ բնապահպան Լևոն Գալստյանի հարուցվել է, հիմք ընդունելով վերջիիս ֆեյսբուքյան գրառումը, որտեղ թերահավատորեն է արտահայտվել Լիդիանի ներկայացրած ծրագրի մասին:

Ֆեյսբուքյան գրառումների հիման վրա նաև  բնապահպան Անի Խաչատրյանի դեմ  հայց է ներկայացվել, որտեղ նրան մեղադրել են ընկերությանը զրպարտելու և բարի համբավը վնասող արտահայտությունների համար:

Հիշեցնենք,  որ  Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանրահավաք էր կազմակերպվել այս տարվա մայիսի 11-ին, որտեղ ներկայացվեց, որ շուրջ 3000 քաղաքացիներ մասնակցել են ստորագրահավաքին և դեմ  արտահայտվել հանքի շահագործմանը:

Այդ ստորագրահավաքի արդյունքում հավաքված ստորագրությունների մասին Լիդիան Արմենիան իր պաշտոնական էջում հրապարակում էր արել և հայտնել, որ փաստերի աղավաղում է եղել: Նախ թվերը չեն համապատասխանել իրականությանը, և որոշ մարդիկ մի քանի անգամ են ստորագրել: