Բացել լրահոսը Փակել լրահոսը
daniel
A A
Հասարակություն

Ինձ թվում է, գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը. Դանիել Իոաննիսյան

 «Իրազեք քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆբ-յան էջում պատասխանել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, որն իրեն դիտողություն է արել. 

«Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։

Այսինքն մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ։

Ինձ թվում է, գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավելևս ես՝ ՀՀԿ-ն։

Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել, և հետո նոր խսել։ Մտածելը, երբեմն, օգտակար է»,- գրել է Իոաննիսյանը։