Բացել լրահոսը Փակել լրահոսը
Mher Yenoqyan
A A
Հասարակություն

Քոչարյանն իրեն դատավորի դեր վերապահեց և տվեց ցմահ ազատազրկում. Մհեր Ենոքյանի մայր (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ «1996 թ.՝ ԱՆարդարություն, 2019-ին է՞լ, 1996-ին ճնշում Մոսկվայից, հիմա է՞լ», «Բեկանե՛լ 1 ցուցմունքով մահվան դատավճիռը», «Դատաքննությունը տևել է 3  օր՝ աբսուրդ» պաստառներով՝ ի պաշտպանություն ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի։ Նրանք 165 էջից բաղկացած դիմում-փաթեթ փոխանցեցին կառավարության ընդունարան։ Դիմումն իր մեջ ընդգրկում էր նաև քաղաքացիների ստորագրություններ։

Ենոքյանի կնոջ՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանի խոսքով՝  իրենց ակցիան մարդու իրավունքի իրացման պահանջով է։ «Մարդու իրավունքների իրացման, արդար դատի, ազատության համար է։ Երկրորդը՝ քաղաքացիների ստորագրություններն են. գյուղերում եմ եղել, քաղաքներում եմ եղել, մարզերում, հրապարակներում, այգիներում, փողոցներում եմ իրականացրել ստորագրահավաքը։ Այստեղ նաև մարդիկ են, ովքեր կամավորության սկզբունքով օգնել են ինձ այդ ստորագրությունները հավաքել»,- ասաց Մեջլումյանը։

Այս քայլն ըստ փաստաբանի, ընդհանրապես արդար դատաքննության համար է և որ դատարաններում  կարող է վերականգնվել մարդու խախտված իրավունքը։

 Մեջլումյանը նշեց, որ 1996 թ. Մհեր Ենոքյանի գործով եղել է կոպտագույն խախտում և մեկ ցուցմունքով Ենոքյանը հայտնվել է մահապատժի դատապարտվածի կարգավիճակում։

Այստեղ էր նաև Վարդուհի Օհանյանը՝ Ենոքյանի մայրը։ Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, եթե Եվրոպայի պահանջով վերացնում էին մահապատիժը, այդ դեպքում պետք է լիներ դատավարություն, և այդ ժամանակահատվածի գործերը վերանայեին և համապատասխան դատավճիռներ կայացնեին ըստ գործերի։ Իսկ 1996-2003 թթ. մահապատժի դատապարտվածների մասով Քոչարյանն իրեն դատավորի դեր վերապահեց և նրանց տվեց ցմահ ազատազրկում։

 «Որը շատ ավելի դաժան պատիժ է, քան մահապատիժ կոչվածը։ Որովհետև հատկապես Մհերի ժամանակահատվածի դատվածները դաժան, դժոխային ճանապարհ են անցել»,- ընդգծեց նա։

Մանրամասները տեսանյութում