Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aleksanyan artur
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի գավաթի խաղարկության

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող Բոլաթ Թուրլըխանովի անվան գավաթի խաղարկությանը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, մայիսի 23-ին Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Հավաքականի հետ Ղազախստանում կլինեն նաեւ մարզիչ Էդուարդ Սահակյանը եւ մրցավար Գեւորգ Ալեքսանյանը: Մրցաշարը տեղի կունենա մայիսի 25-26-ը: