Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+nadal
A A
Սպորտ

Ռաֆայել Նադալի առաջին մեծ հաղթանակը մրցաշրջան-2019-ում (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, այսօր իր առաջին տիտղոսը նվաճեց ընթացիկ մրցաշրջանում:

 

Հռոմում կայացած ATP-1000 Internazionali BNL d'Italia մրցաշարի եզրափակիչում նա երեք սեթում հաղթեց համաշխարհային դասակարգման առաջատար, սերբ Նովակ Ջոկովիչին՝ 6:0, 4:6, 6:1: Ի դեպ, սա առաջին մրցախաղն է, որում թենիսիստներից մեկը չոր հաշվով հաղթանակ է տոնել մեկ խաղափուլում:

 

Այս մրցախաղն աշխարհահռչակ երկու թենիսիստների թվով 54-րդ հանդիպումն էր: Ջոկովիչն առայժմ առջեւում է 28:26 հաշվով: Այս տարի նրանք հանդիպել էին նաեւ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում, որտեղ հաղթանակ էր տարել սերբ թենիսիստը: