Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի սամբիստները 3 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնության վերջին օրը

Իսպանիայի Խիխոն քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 7 մեդալ՝ 1 ոսկե, 4՝ արծաթե, 2՝ բրոնզե։ Ինչպես հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մարզական սամբոյի թիմային հաշվարկով մեր ընտրանին գրավեց 3-րդ տեղը: 

Մրցումների վերջին օրը Հայաստանի երեք մարզիկները՝ մարզական սամբոյի 62 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ քաշայինում Վահագն Չալյանը, ինչպես նաեւ մարտական սամբոյի 52 կգ քաշային կարգում Ջոն Բալայանը, հաղթահարելով նախնական փուլի արգելքները, մտան եզրափակիչ: Ավաղ, նրանցից ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տոնել եւ երեքն էլ արժանացան արծաթե մեդալի։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Տիգրան Կիրակոսյանը: