Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 19.05.
A A
Սպորտ

«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արցախի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի հերթական խաղում «Արցախ ՖԱ»-ն իր հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»:

Երկրորդ խաղակեսի սկզբին Էդուարդ Ավագյանը բացեց խաղի հաշիվը եւ առաջ մղեց տանտերերին: Հյուրերին վերահաս պարտությունից փրկեց թիմի նորեկ Դենիս Թումասյանը, որը խաղի նախավերջին րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:

Այդպիսով, «Ալաշկերտը» վաստակեց 50 միավոր եւ պահպանեց առաջնության առաջատար «Փյունիկին» հասնելու շանսերը: «Արցախ ՖԱ»-ն այժմ իր ակտիվում ունի 25 միավոր եւ զբաղեցնում է նախավերջին՝ 8-րդ հորիզոնականը: