Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bananc-gandzasar
A A
Սպորտ

«Բանանցը» սեփական դաշտում 0:5 հաշվով պարտություն կրեց

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացավ 34-րդ տուրի մեկնարկային խաղը:

Մեդալների համար պայքարող Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում ընդունեց «Գանձասար-Կապանին» եւ պարտվեց 0:5 խոշոր հաշվով: Հյուրերի կազմում երկու գոլ խփեց Բակար Բալդեն, մեկական՝ Գեւորգ Նռանյանը, Գեւորգ Օհանյանն ու Գեղամ Հարությունյանը:

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանը» վաստակեց 34 միավոր, սակայն մնաց նույն՝ 7-րդ հորիզոնականում: «Բանանցը», որը 51 միավորով դեռեւս զբաղեցնում է 3-րդ տեղը, կորցրած միավորներով արդեն ետ է մնում իրեն հետապնդող «Ալաշկերտից»:

 

<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fgandzasarkapanfc%2Fvideos%2F423029158530837%2F&show_text=0&width=560" width="560" height="315" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>