Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը դուրս մնաց Մոսկվայի «Գրան պրիից»

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանին չհաջողվեց հաղթահարել Մոսկվայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը եւ ավարտեց ելույթները:

Այսօր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ կայացած պատասխան երկրորդ պարտիայում մեր հայրենակիցը խաղաց սպիտակներով: Պայքարը շարունակելու համար Լեւոն Արոնյանին անպայման հաղթանակ էր պետք, քանի որ նախօրեին նա պարտություն էր կրել առաջին խաղում: Ավաղ, մեր շախմատիստը կրկին անվստահ անցկացրեց պարտիայի սկիզբը եւ ռուսաստանցի գրոսմայստերը դիրքային առավելություն ստացավ: Սեւերը, սակայն, չդիմեցին ռիսկի, փոխանակեցին գլխավոր ֆիգուրները եւ արդեն 36-րդ քայլին լիովին հավասարեցրին դիրքը: Լեւոն Արոնյանը ստիպված հաշտություն կնքեց:

Այդպիսով, Յան Նեպոնյաշչին 1,5:0,5 հաշվով հաղթեց միկրոմրցամարտը եւ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ նա կհանդիպի չինացի գրոսմայստեր Յի Վեի հետ: Նշենք, որ մրցաշարի ֆավորիտներից պայքարից դուրս են մնացել եւս երկուսը՝ հոլանդացի Անիշ Գիրին ու ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը: