Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo 18.05.
A A
Սպորտ

Գրիգոր Մխիթարյանը մտել է սամբոյի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Իսպանիայի Խիխոն քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրը Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ Գրիգոր Մխիթարյանը:

Մարզական սամբոյի 57 կգ քաշային կարգում մեր մարզիկը հաղթահարեց նախնական փուլի բոլոր արգելքները եւ մտավ եզրափակիչ, որտեղ նա ուժերը կչափի 2017թ Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Գլադկիխի հետ:

74 կգ քաշային լարգում Ռոբերտ Գաբրիելյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 6:7 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող հայազգի սամբիստ Արթուր Սագսյանին եւ զրկվեց բրոնզե մեդալից: