Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga 18.05.
A A
Սպորտ

Լոնդոնի «Արսենալը» առաջինը կժամանի Բաքվի մարզադաշտ

Ֆուտբոլի Եվրոպական միությունը հրապարակել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մասնակիցների նախնական ժամանակացույcը:

Նախախաղային առաջին մարզումը կանցկացնի Լոնդոնի «Արսենալը», որը Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտ ժամանելու է մայիսի 28-ին, տեղի ժամանակով 18:30-ին: Եզրափակիչի երկրորդ մասնակիցը՝ Լոնդոնի «Չելսին», մրցավայր կժամանի ժամը 21:00-ին:

Մինչ այդ թիմերը կանցկացնեն նաեւ մեկական բաց մարզումներ: «Արսենալը» լրատվամիջոցներին կհյուրընկալի մայիսի 21-ին, իր մարզաբազայում: Տեղի ժամանակով 14:30-ին կկայանա թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի մամուլի ասուլիսը, որի ժամանակ էլ, հավանաբար, կպարզվի Հենրիխ Մխիթարյանի Բաքու մեկնել-չմեկնելու հարցը:

«Չելսին» բաց մարզում անցկացնելու է մայիսի 22-ին: Նախ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կպատասխանի լրագրողների հարցերին, ապա 15:00-ին կկայանա պարապմունքը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի «Արսենալ» - «Չելսի» եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 29-ին, Բաքում, տեղի ժամանակով 23:00-ին