Հրատապ ասուլիս. Հայկ Ալումյանը հրավիրել է լրագրողներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրավիճակը լարվել է, - հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, որ հրատապ ասուլիս է հրավիրել։
Առիթը պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է տարածել. «Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:
Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»
Սա ուղիղ ճնշում է դատարանի նկատմամբ,- հայտարարեց Հայկ Ալումյանը։
«Կոչ եմ անում Հանրապետության նախագահին կատարել սահմանդրությամբ ձեր դրված պարտականությունը՝ այն է ապահովել սահմանադրական կարգը։ Այն որ Հայկ Սարգսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և այն որ իրենց կողմնակիցների կողմից տարածվում է և հավանության է արժանանում, սա ոչ այլ ինչ է քան սահմանադրական կարգի տապալելու ուղիղ կոչ։ Հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմաբ ճնշում գործադրել, որպեսզի դատավորը շարունակի Ռոբերտ Քոչարյանի պահել կալանքի տակ»։
Նա դիմեց Գլխավոր Դատախազին՝ իր հայտարարությունը ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին, քանի որ այդ անձը ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ։
Հայկ Ալումյանը դիմեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով կանխել վտանգավոր զարգացումները։ Նա վստահ է, որ պատգամավորը հայտարարություն չէր անի, եթե չունենար վարչապետի հավանությունը։
Նա դիմեց ՀՀ նախագահին, Բարձրագույն դատական խորհրդին, ոստիկանությանը, իրավապաշտպաններին, միջազգային հանրությանը, որպեսզի «ամբոխի կողմից դատական համակարգի նկատմամբ ճնշում գործադրելու ճնշում չլինի»։
Հայկ Ալումյանը հարցերի չպատասխանեց՝ ասելով, որ սա ուղղակի հրատապ հայտարարություն էր։
Այսօր ժամը 16.00-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վճիռը։
Ի դեպ, պատգամավոր Հայկ Սարգսյանը չի համարում ճնշում։