Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba mihran
A A
Սպորտ

Միհրան Հարությունյանի հաղթական վերադարձը ըմբշամարտի գորգ (տեսանյութ)

Կրասնոդարում առաջին անգամ անցկացվեց ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթի» խաղարկություն, որտեղ հաջող հանդես եկան Հայաստանը ներկայացնող ըմբիշները:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը 67 կգ քաշայինների մրցամարտում 10։0 հաշվով վստահ հաղթեց բելառուսցի Յարոսլավ Կարդաշին: Սա մեր մարզիկի առաջին մենամարտն էր 2016թ օլիմպիական խաղերից հետո, որտեղ նա դարձել էր փոխչեմպիոն:

Ազատ ոճի ըմբիշ, 2013թ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, 70 կգ քաշայինների պայքարում 8։4 հաշվով հաղթեց հունգարացի Ռոման Աշարինին։