Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo
A A
Սպորտ

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի սամբիստ Տիգրան Կիրակոսյանը հռչակվեց 2019թ Եվրոպայի չեմպիոն:

Իսպանիայի Խիխոն քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգի մրցաշարի եզրափակիչում մեր մարզիկը 2:1 հաշվով հաղթեց ռուսաստանցի Եվգենի Երյոմինին:

Նշենք, որ մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 7 ներկայացուցիչներից երկուսը՝ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո), դարձել են բրոնզե մեդալակիր: