Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan gran pri
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը պարտվեց Յան Նոպոմնյաշչուն

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանն անհաջող մեկնարկեց Մոսկվայում այսօր սկսած ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» մրցաշարում:

1/8 եզրափակիչ փուլի առաջին պարտիայում մեր հայրենակիցը սեւերով մրցեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: Բավական լարված եւ երկարատեւ պայքարից հետո սպիտակները հաղթանակ տարան 72-րդ քայլից հետո:

Այս փուլի երկրորդ պարտիան կկայանա վաղը: Լեւոն Արոնյանը կխաղա սպիտակներով: Պայքարը շարունակելու համար մեր շախմատիստին անպայման հաղթանակ է պետք: