Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport sambo
A A
Սպորտ

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը մտել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Իսպանիայի Խիխոն քաղաքում այսօր մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի սամբիստներն մրցումային առաջին օրը երեք մեդալ նվաճեցին:

Ինչպես հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մարզական սամբոյի 68 կգ քաշային կարգում հանդես եկող Ռաֆիկ Մանուկյանը եւ մարտական սամբոյի 57 կգ քաշային Պողոս Բադալյանը դարձել են բրոնզե մեդալակիր:

Մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը հաղթահարելով նախնական փուլերի բոլոր արգելքները, մտել է եզրափակիչ: Այստեղ նա կմրցի ռուսաստանցի Եվգենի Երյոմինի հետ: Այդպիսով, Հայաստանի երրորդ մեդալի գույնը հայտնի կդառնա եզրափակիչ մրցամարտից հետո: