Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport juventus
A A
Սպորտ

«Յուվենթուսը» հրաժարվել է հնգակի չեմպիոն մարզչից

Թուրինի «Յուվենթուս» ֆուտբոլային ակումն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրի կհեռանա թիմից:

Մասնագետի պաշտոնակության պատճառի մասին ոչինչ չի նշվել: Ակումբի նախագահ Անդրեա Անյելիի վաղը գլխավոր մարզչի հետ համատէց մամուլի ասուլիս է  տալու:

Մասիմիլիանո Ալեգրին «Յուվենթուսը» գլխավորում է 2014 թվականից: Հինգ մրցաշրջանների ընթացքում նա թիմի հետ 5 անգամ դարձել է չեմպիոն, 4 անգամ հաղթել է գավաթի խաղարկությունում, երկու անգամ դուրս է բերել չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն երկու դեպքում էլ զիջել է իսպանական գրանդներին՝  «Բարսելոնային» ու «Ռեալին»:

«Յուվենթուսի» նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում առաջին հերթին հիշատակում են թիմի նախկին կիսապաշտպան, «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին: