Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 17.05.
A A
Սպորտ

Հայտնի է Ռումինիա մեկնող Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը

Մայիսի 23-ին Ռումինիայի Գալաց քաղաքում կմեկնարկի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում:

Ավագ մարզիչ Արտյոմ Սիմոնյանի եւ մարզիչ Գեւորգ Կոստանդյանի գլխավորությամբ պատրաստվում են 11 բռնցքամարտիկ, որոնք Ռումինիայում կպաշտպանեն Հայաստանի մարզական պատիվը: Ահա նրանք.

46 կգ՝ Խաչատուր Մանուկյան, Վանաձոր

48 կգ՝ Գագիկ Ղազարյան, Վանաձոր

50 կգ՝ Գոռ Հովհաննիսյան,Երևան

52 կգ՝ Վարդգես Բաղդասարյան,Երևան

54 կգ՝ Վահագն Գալստյան, Երևան

57 կգ՝ Արես Հակոբյան, Վանաձոր

60 կգ՝ Գոռ Մխիթարյան, Երևան

63 կգ՝ Կարապետ Բալագյոզյան, Երևան

66 կգ՝ Նարեկ Զաքարյան, Գեղարքունիքի մարզ

70 կգ՝ Կամո Բեգյան, Երևան

+80 կգ՝ Հովհաննես Փափազյան, Երևան

Ինչպես տեղեկացնում է սպորտային լրագրող Արամ Ուգուջյանը, Գագիկ Ղազարյանը, Նարեկ Զաքարյանն ու Հովհաննես Փափազյանը անցյալ տարի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիրներ են դարձել, իսկ ահա Գոռ Մխիթարյանն ու Կամո Բեգյանը 2017թ Եվրոպայի առաջնությունում համապատասխանաբար ոսկե եւ բրոնզե մեդալի են արժանացել: