Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հավանաբար չի մեկնի Բաքու (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավանաբար չի մեկնի Բաքու՝ մասնակցելու մայիսի 29-ին «Չելսիի» հետ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին:

Ինչպես հայտնում է անգլիական The Times պարբերականը, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել հայազգի խաղացողին, այնուամենայնիվ, չընդգրկել եզրափակիչ խաղի հայտացուցակում: Պատճառն ոչ միայն ֆուտբոլիստի անվտանգության հարցն է, այլեւ այն, որ այդ խնդրի շուրջ ստեղծված լարվածությունը կարող է հոգեբանորեն ազդել մյուս խաղացողների, մարզիչների, թիմի աշխատակիցների վրա:

Աղբյուրը հիշեցրել է, որ այդ խաղը «Արսենալի» համար անչափ կարեւոր նշանակություն ունի, քանի որ հաղթելու դեպքում թիմի կնվաճի չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ ակումբը կստանա լրացուցիչ 60 մլն եվրո շահույթ:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը երեկ մասնակցել է «Արսենալի» նախապատրաստական առաջին մարզմանը: Ինչպես նշում է պարբերականը, ակումբը հայազգի ֆուտբոլիստի Բաքու գնալ-չգնալու հարցի մասին վերջնական որոշում կկայացնի եկող շաբաթվա սկզբին: