Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 17.05.
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Յան Նեպոմյաշչին է

Մոսկվայում այսօր կմեկնարկի FIDE Grand Prix-ի առաջին փուլը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը:

1/8 եզրափակիչ փուլում մեր գրոսմայստերը կհանդիպի ռուսաստանցի Յան Նեպոմյաշչիի հետ: Առաջին պարտիայում Արոնյանը հանդես կգա սեւ խաղաքարերով: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Հիշեցնենք, որ այս փուլի մրցաշարը կանցկացվի նոկաուտ մրցակարգով: Շախմատիստները նախ կանցկացնեն դասական շախմատի երկուական պարտիա: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: FIDE Grand Prix-ի ընդհանուր հաշվարկով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները կնվաճեն 2020թ շախմատի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: