Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport tekvando
A A
Սպորտ

Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականը վիզայի պատճառով չի մեկնել աշխարհի առաջնություն

Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականը չի մասնակցի այս տարվա գլխավոր մրցաշարին՝ աշխարհի 2019թ առաջնությանը:

Ինչպես հայտնի դարձավ «Ա1+»-ին, մեր մարզիկները զրկվել են նման հնարավորությունից մուտքի վիզաների ուշացման պատճառով:

«Մարտի կեսից սկսած զբաղվել ենք Մեծ Բրիտանիայի մուտքի վիզաների հարցերով, քանի որ առաջնությունը անցկացվում է Մանչեսթեր քաղաքում: Ավաղ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը վիզա չի տրամադրում, եւ մենք ստիպված դիմել ենք վիզաների կենտրոնին: Մեզ ասացին, որ մայիսի 2-ին ամեն ինչ պատրաստ կլինի, սակայն անձնագրերն ուշացումով ստացանք եւ չկարողացանք ժամանակին մեկնել մրցավայր», - «Ա1+»-ի լրագրողին ասաց Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը:

Նա հավելեց, որ նմանատիպ խնդիրներ են ունեցել նաեւ Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների թաեկվոնդոյի ֆեդերացիաները:

Նշենք, որ աշխարհի առաջնությունը միաժամանակ օլիմպիական վարկանիշային մրցաշար է: