Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo
A A
Սպորտ

Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնեց Իսպանիա

Հայաստանի սամբոյի մեծահասակների հավաքականը մեկնել է Իսպանիայի Խիխոն քաղաք, որտեղ մայիսի 17-19-ը կկայանա սամբոյի Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես հայտնում են սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, Իսպանիա մեկնած ՀՀ պատվիարկության կազմում ընդգրկված են 19 մարզիկ-մարզուհի եւ երեք մարզիչ:

Մարզական սամբո

Կանայք

Ասյա Լալազարյան – 48կգ քաշային կարգ

Սոսե Բալասանյան - 52կգ

Լիլիթ Պողոսյան - 60կգ

Գայանե Պետիկյան - 64կգ

 

Տղամարդիկ

Տիգրան Կիրակոսյան - 52կգ

Գրիգոր Մխիթարյան - 57կգ

Մաքսիմ Մանուկյան - 62կգ

Ռաֆիկ Մանուկյան - 68կգ

Ռոբերտ Գաբրիելյան - 74կգ

Վահագն Չալյան - 82կգ

Էդիկ Պետրոսյան - 90կգ

Արման Ավանեսյան - 100կգ

 

Մարտական սամբո

Ջոն Բալայան - 52կգ

Պողոս Բադալյան - 57կգ

Արման Նիազյան - 62կգ

Վաչիկ Վարդանյան - 68կգ

Մավրիկ Նասիբյան - 74կգ

Դավիթ Պետրոսյան - 82կգ

Ավետիք Պողոսյան - 90կգ

 

Մարզիչներ

Էռնեստ Միրզոյան

Հայկ Ավետիսյան

Վովիկ Խոջայան

 

Մեր պատվիրակության ղեկավարն է սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

 

Մայիսի 17-ին տեղի կունենան նախնական փուլերի առաջին գոտեմարտերը՝ կանանց 48, 60, 72 կգ, տղամարդկանց 52, 68, 90կգ եւ   մարտական սամբոյի 57, 74, 100կգ քաշային կարգերում: